«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ 5-րդ անընդմեջ հաղթանակը տանել, մարզիչը բացատրել է միավորների կորուստը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Վեսթ Հեմ Յունայթեդի» հետ ոչ-ոքիի (1:1) վերաբերյալ իր կարծիքով։
«Խաղը հեշտ չէր, ինչպես և ենթադրում էինք։ Թիմը չկարողացավ ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը։ Կարևոր է կարողանալ օգտուտ քաղել նույնիսկ դժվար իրավիճակներից։ Ցանկանում եմ առանձնացնել մեր խաղացողների կամքի ուժն ու խաղը հավասարակշռության բերելու ունակությունը։ Հաղթանակը, իհարկե, ավելի նախընտրելի կլիներ, բայց վաստակած միավորը նույնպես կարևոր է»,- ասել է Քերիկը BBC-ի հետ զրույցում:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում 45 միավորով չորրորդ տեղում է։ «Վեսթ Հեմ Յունայթեդը» 24 միավորով 18-րդ տեղում է։



