Դատարանը վերադարձրել է Մայր աթոռի դեմ 2 հայցադիմումները
Կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկինում` տեր Թադե)` Մայր աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։
ԱրմենիաՍպուտնիկի փոխանցմամբ, ըստ «Դատալեքսի»` հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։
Հայցադիմումները վերադարձնելու որոշումները կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։
Հայցադիմումներում առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։



