Բաժիններ՝

Էրիկ Շելը երազում է դառնալ «Ռեալ Մադրիդի» առաջին աֆրիկացի մարզիչը

Նիգերիայի հավաքականի մարզիչ Էրիկ Շելը հայտնել է մադրիդյան թոփ-ակումբը ղեկավարելու իր երազանքի մասին:

«Իմ ամենամեծ երազանքն է դառնալ «Ռեալ Մադրիդի» առաջին աֆրիկացի մարզիչը»,- Շելի խոսքերն է մեջբերում The Touchline-ը X սոցիալական ցանցի էջում։

2026 թվականի հունվարի 12-ին Ալվարո Արբելոան նշանակվեց «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ՝ Խաբի Ալոնսոյի հեռանալուց հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Իսպանիայի առաջնության 23 տուրից հետո մադրիդյան ակումբը 57 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ Նրանք մեկ միավորով հետ են մնում առաջատար «Բարսելոնայից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս