Բաժիններ՝

«Զրո շաքար» պարունակող գազավորված ըմպելիքները նույնպես վտանգավոր են

Թեև «զրո շաքար» պարունակող գազավորված ըմպելիքները գովազդվում են որպես առողջ ընտրություն, սակայն փորձագետները զգուշացնում են, որ դրանց ազդեցությունը մարսողական համակարգի վրա կարող է խնդրահարույց լինել։

Արհեստական քաղցրացուցիչների (ասպարտամ, սուկրալոզ, սախարին) նկատմամբ մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում։ Այն, թե ինչպես կփոխվի ձեր աղիքային միկրոբիոմը, կախված է ձեր օրգանիզմում արդեն առկա բակտերիաների տեսակից և քաղցրացուցիչի չափաբաժնից։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս նյութերը կարող են փոփոխել աղիքային բակտերիաների կազմն ու գործառույթը։ Այն կարող է հանգեցնել գլյուկոզայի հանդեպ հանդուրժողականության խաթարման, ինչը նշանակում է, որ օրգանիզմն ավելի վատ է սկսում մշակել իրական շաքարը։

Բացի քաղցրացուցիչներից, այս ըմպելիքները հաճախ պարունակում են էմուլգատորներ և այլ հավելումներ, որոնք կարող են վնասել աղիքների պաշտպանիչ լորձաթաղանթը։ Կանոնավոր օգտագործողների մոտ հաճախ նկատվում են՝ որովայնի փքվածություն, մարսողության խանգարումներ, աղիքների աշխատանքի փոփոխություն։

Կարդացեք նաև

Ըստ Dailymail-ի՝ փորձագետները խորհուրդ են տալիս դիետիկ ըմպելիքներն օգտագործել հազվադեպ։ Առհասարակ օրգանիզմի ջրային հավասարակշռության և աղիքների առողջության համար լավագույն և անփոխարինելի հիմքը մնում է սովորական ջուրը։

Տեսանյութեր

Լրահոս