Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան

Խորհրդարանը քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրության հարցը։

Նա իր խոսքում ընդգծեց, որ ԱԺ պատգամավոր, առավել ևս՝ ԱԺ նախագահի տեղակալ լինելն իր երազանքը չի եղել, քանի որ ՀՀ-ում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր լինելը հեշտ բան չէ, սակայն ինքն ու իր խմբակցությունն ունեն անհանգստություններ՝ Հայաստանը ճիշտ ուղով չի ընթանում:

«Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում կան կարմիր գծեր, որ խարխլվել են: Երբ մենք տեսնում ենք, որ Հայոց Հայրապետի նկատմամբ, մեղմ ասած, վիրավորական արտահայտություններ են հնչում և մեր Մայր Աթոռը վերածվում է քաղաքական քննարկման առարկայի, դա նախաձեռնվում է մեկ ուժի կողմից և այդ մեկ ուժը ՔՊ-ն է:

2025 թ.-ին Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար քրեական գործ է նախաձեռնվում ազգային բարերարի նկատմամբ, որին ձեր ուժի որևէ ներկայացուցիչ որևէ բացասական խոսքով չի նկարագրել, պարզապես մի խոսքի համար, որ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, նրան կալանավորեցիք և կալանքի տակ եք պահում մինչ օրս»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ տնտեսական բնույթի մեկ այլ հոդված է հետո ավելացվել, որի հետ բոլոր դատարաններն ունեին անհամաձայնություն, բայց Վճռաբեկ դատարանը մի կերպ փորձում է հիմնավոր կասկածի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված 7-ամսյա կալանքին, սրբազանների նկատմամբ 8-9 ամիս կիրառված կալանքին՝ նա ընդգծել է, որ դրանք ապօրինի են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31