«Հայաստանում «պատերազմի կուսակցություն» չկա։ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը հակազդելը, որը Հայաստանի ինքնիշխան տարածքները անվանում է «Արևմտյան Ադրբեջան», անշուշտ, պատերազմի ցանկություն չէ»,- այս մասին նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ «Առաջընթացի զեկույց»-ի քննարկման բաժնում:
Հնդկաստանը և Եվրամիությունը ստորագրել են փաստաթուղթ անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ «Նյու Դելիում ակնկալում են, որ դա թույլ կտա ընդլայնել համատեղ պաշտպանական արտադրությունը»,- հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (CDU) անդամ Աքսել Ֆիշերը Մյունխենի Վերին երկրամասային դատարանի կողմից դատապարտվել է կոռուպցիայի համար։ Դատարանը հաստատել է, որ նա 2011-2016 թվականներին Ադրբեջանից ստացել է ավելի քան 100 հազար եվրո և դրա դիմաց Եվրոպայի խորհրդում գործել է Բաքվի շահերին համապատասխան։ Այս մասին գրում է գերմանական «Spiegel» պարբերականը։
Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։
Հյուսիսային Գրենլանդիայում գտնվող Թուլեի (այժմ՝ Պիտուֆիկ) ավիաբազայում տեղակայված է ամերիկյան հեռահար հայտնաբերման ռադար, որը կարող է հետևել տիեզերքում թիրախներին։ Այս մասին «Известия» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական պատմաբան Դմիտրի Բոլտենկովը։
Ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Գագիկ Ծառուկյանի անունից տեղադրվել է ծաղկեպսակ։
Յուլյա Տիմոշենկոն Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է
«Իրկուտ» գերթեթև հրթիռի առաջին թռիչքը Պլեսեցկի տիեզերակայանից հնարավոր է 2030 թվականից հետո: Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի հրթիռային նախագծերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Բարանովը։
Մկրտիչ Մարգարյանի բազմանդամ ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Կամարիս գյուղում։ 6 անչափահաս երեխաները՝ 3 տղա և 3 աղջիկ, Մկրտիչ Մարգարյանն ու կինն ապրում են երկու գոմերին կից մի կառույցում՝ այն տուն անվանել չեն կարող, քանի որ այդ «կառույցի» ներսում տարրական պայմաններ չկան։ Գոմից գրեթե ոչնչով չտարբերվող այս կառույցում կա 2 մահճակալ, մի քանի աթոռ, փոքրիկ սեղան, կիսախարխուլ մի պահարան, և վերջ։
Իրանական ռիալը պաշտոնապես ամենաքիչ արժեք ունեցող արժույթն է աշխարհում։
Հունգարիան և Սլովակիան առանձին հայցեր կներկայացնեն ռուսական գազի ներմուծման արգելքի դեմ և կհամակարգեն իրենց գործողությունները: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ում խոսքերը մեջբերում է Dennik N-ը:
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել միջազգային իրավունքի խախտումը և անհապաղ վերացնել Կուբայի դեմ շրջափակումն ու սահմանված պատժամիջոցները: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գժո Ցզյակունը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին՝ Եվրոպայի՝ առանց Միացյալ Նահանգների պաշտպանվելու անկարողության մասին նրա խոսքերի համար։ Նախարարը պատասխան գրառումը կատարեել է Х սոցիալական ցանցի իր էջում:
Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը։
Ֆիդանը նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում։
Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը պարզաբանել է, որ Ռուսաստանում մինչև 2026 թվականի աշնանը «Տելեգրամ»-ի հնարավոր արգելափակման մասին իր հայտարարությունը կրում է հիպոթետիկ բնույթ և հիմնված չէ ներքին տեղեկատվության վրա։
Որոշման նախագծում չի նշվում, թե այդ օրը ոչ աշխատանքային դարձնելու հետևանքով որ օրը կդառնա աշխատանքային։
Օրենսդիր մարմնի վերին պալատը պետք է ընդունի փաթեթի 12 մասերից մնացած 6-ը՝ հատկացումներով, որոնք թույլ կտան կառավարությանը շարունակել աշխատանքը մինչեւ սեպտեմբեր
Իրանի պատասխանը ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը չի լինի խորհրդանշական, այլ լայնածավալ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է անվտանգության թուրք փորձագետ Մուստաֆա Բյոգյուրջուն։
Հունվարի 27-ին՝ հայտնի լրագրողի մահվան առաջին տարելիցի օրը, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում է Արմեն Դուլյան-2026 մրցականաբաշխության մեկնարկի մասին։
Ռուսաստանը վաղուց «ընկերական զգացմունքների դեֆիցիտ» ունի որոշ երկրների հետ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է:
Նրա տեղեկատվությամբ՝ հարվածների հետևանքով վնասվել է հինգ բնակելի շենք, տուժել են, տասնյակ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։
ԱԺ իշխանական մեծամասնության հաստատումով միայն տոնացույցին՝ որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր ավելացած նոր հիշատակի օրը՝ հունվարի 27-ը, տարբեր շրջանակների վրդովմունքին է արժանացել․ միտում են տեսնում բանակի ծնունդից 1 օր առաջ օր ընտրելու խորհրդի մեջ, զոհված զինծառայողների հարազատներն էլ նշում են, թե այս օրն ընտրվել է սեպտեմբեր 27-ի ադրբեջանական հարձակումն ու պատերազմի մեկնարկը մոռացության տալու համար։
Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։
Արմեն Հովասափյանը գրում է. «Ըստ էության հունվարի 27-ը արհեստականորեն հորինած հիշատակի օր է, որը ոչ մի խորհրդանշական բան իր մեջ չի պարունակում, ավելին, այն ամբողջովին ոչնչացնում է հաջորդ օրը նշվող Բանակի օրվա արժեքը՝ հերթական անգամ հայ մարդու մոտ ստեղծելով արժեքաբանական հերթական բարդույթը»:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ ԱՄՆ-ն մայիսի 15-ը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների համար, հակառակ դեպքում սպառնալով դուրս գալ գործընթացից։
Նիկոլ Փաշինյանի ամբողջ կերպարը հենց այսօրվա «պետականորեն» նշվող օրվա «խորհրդի» մեջ է:
Իմ որդին չի ընկել, որ դուք, մենք ապրենք։ Իմ որդին բարձրացել է երկինք, որ ավելի լավ տեսնի` ինչ եք անում իր հայրենիքում։
Հունվարի 27-ին մահացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատևը։ Նա 85 տարեկան էր։