«Տելեգրամ»-ը Ռուսաստանում չի արգելափակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերը
Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը պարզաբանել է, որ Ռուսաստանում մինչև 2026 թվականի աշնանը «Տելեգրամ»-ի հնարավոր արգելափակման մասին իր հայտարարությունը կրում է հիպոթետիկ բնույթ և հիմնված չէ ներքին տեղեկատվության վրա։ Նա այս մասին գրել է «Տելեգրամ»-ում՝ մեկնաբանելով իր նախորդ հայտարարությունների արձագանքը։
Պատգամավորի խոսքով՝ սա զուտ անձնական ենթադրություն է, որը հիմնված է ստեղծված իրավիճակի գնահատման վրա։ «Սա փաստ չէ, սա ներքին տեղեկատվություն չէ, սա ենթադրություն է»,- ընդգծել է Դելյագինը՝ հավելելով, որ ինքը չի կիսվում ուրիշների գաղտնիքներով և չի պնդում, որ նման սցենարը անխուսափելի է։
