Մահացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը
Հունվարի 27-ին մահացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բորիս Իգնատևը։ Նա 85 տարեկան էր։
Նրա կինը՝ Իրինա Իգնատևան, հայտնել է, որ մասնագետը մահացել է գիշերը ժամը 1-ին։ «Ամենայն հավանականությամբ, մահվան պատճառ են հանդիսացել քաղցկեղի բարդությունները և սրտի խնդիրները։ Հուղարկավորության օրը դեռևս որոշված չէ»,- հավելել է նա։
