Բաժիններ՝

Ռուսական ԶՈՒ-ն մասշտաբային հեռահար հարվածներ է հասցրել Ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է մի շարք քաղաքների ուղղությամբ ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերով մասշտաբային հարվածների մասին։

Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է, որ մասնավորապես Օդեսայի ուղղությամբ ռուսական կողմն արձակել է ավելի քան 50 ԱԹՍ, որոնք հիմնականում թիրախավորել են էներգետիկ ենթակառուցվածքները և բնակելի շենքերը։

Նրա տեղեկատվությամբ՝ հարվածների հետևանքով վնասվել է հինգ բնակելի շենք, տուժել են, տասնյակ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Զելենսկու խոսքով՝ տեղում փրկարարական գործողությունները շարունակվում են՝ փլատակների տակ գտնվող անձանց գտնելու համար։

Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի, գիշերը հարվածներ են հասցվել նաև այլ շրջանների՝ Լվովի, Դնեպրի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումիի և Խարկովի մարզերի բնակավայրերին, կրկին թիրախավորելով էներգետիկ և այլ կարևորագույն ենթակառուցվածքներ։ Դրա հետևանքով նույնպես կան տուժած անձինք։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, Ռուսաստանը գիշերվա ընթացքում Ուկրաինա վրա 165 հարձակողական անօդաչու թռչող սարք է արձակել։

Ավելի վաղ՝ ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել և վնասել Ուկրաինայի ԶՈՒ կողմից օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման ու մեկնարկի վայրերը։

Նշվում է, որ այդ նպատակով գործադրվել են ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռային և հրետանային միջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս