Վեհափառս ո՞նց է. առաջինը սա հարցրեց ինձ. 2 ստենտ դրել են, ևս 3-ը 72 ժամվա ընթացքում կդնեն. Տեր Վրթանեսի կին

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին վիրահատել էին, այսօր նրա վիճակը գնահատվում է բավարար։

«Երեկ այցելել եմ տեր Վրթանեսին հինգ րոպեով, իրեն ճանաչողները գիտեն, որ երբեք առողջականից չի բողոքում, ինչքան էլ ծայրահեղ վիճակում գտնվի»,- ասաց տեր Վրթանես քահանա Բաղալյանի երեցկինը՝ Լիանա Պարոնիկյանը։

Նա ասաց, որ այսօր արդեն խոսել է բժշկի հետ։

«Ասաց, որ գիշերը համեմատաբար ավելի լավ է եղել։ Դինամիկա չկա, քանի որ երեք օր պիտի սպասենք, մինչև այդ կրիտիկական իրավիճակն անցնի՝ 72 ժամ է։ Մեկ օրն արդեն անցել է, հուսամ՝ երկու օրն էլ լավ կանցնի։ Իրականում ամբողջ ժողովուրդը կանգնած աղոթում է Տեր Հոր համար։ Ինքն այնքան բաներ ունի արած, որ ես վստահ եմ, որ Աստված մեր և մեր ընտանիքի կողքին է լինելու»,-ասաց երիցկինը։

Նրա խոսքով՝ Տեր Հոր առաջին խոսքը եղել է հետևյալը՝ «Վեհափառս ո՞նց է»։

«Ինձ ասաց՝ Վեհափառս ոնց է։ Ասացի՝ փաստորեն դու էլի էս վիճակում մտածում ես առաջինը՝ եկեղեցի, հայրենիք, երրորդ տեղում՝ ես։ Ծիծաղեց։ Իրականում, իր նման մարդիկ եզակի են, չգիտեմ՝ երկրորդը կա՞ Հայաստանում, թե՞ ոչ։ Ինչպես որ ինքը սիրում է սրտանց եկեղեցին, հայրենիքը, ընտանիքն էլ նույն կարգավիճակում է, բայց այս պահին ինքը հայրենիքի կողքին է պետք։ Ես վստահ եմ, որ այն առաքելությանը, այն նպատակին, ինչի հետևից ինքը գնում է, պիտի հասնի, որովհետև Աստծով ենք առաջ շարժվում»,-ասաց երիցկինը։

Տեսանյութեր

Լրահոս