«Միայն այդ միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին հիշատակումը կարող է հետ պահել Հայաստանի դեմ գործողություններից, ինչը եղել է նախկինում»,- ընդգծեց դիվանագետը։
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առումով զարմանալիորեն, հանգեցրել է չափազանց ուշագրավ մի երևույթի։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ առ այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վարչախմբի անդամների աստղաբաշխական եկամուտներին, ցոփ ու շվայտ կյանքին, սոցիալապես խոցելի խավերի անիրավված ու անտեսված վիճակին, պետական պարտքի մտահոգիչ աճին և սոցիալ-տնտեսական այլ հիմնարար ցուցանիշների։
Հայտարարությանը միացել է 45 երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, ինչպես նաև մի քանի եվրոպական պետություն՝ Գերմանիան, Ֆրանսիան, Սլովակիան։
Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ներդնել աշխատանքային վեճերի լուծման նոր գործիքակազմ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի մշտապես գործող հանձնաժողովի ձևաչափով։
Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ հակաահաբեկչական վարժանքները՝ «Սահանդ-Հակաահաբեկչություն-2025»-ը, կանցկացվեն Իրանում դեկտեմբերի 4-ին:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Հայաստանի ֆուտզալի ազգային թիմի մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են:
Պավլոս Մարինակիսը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակի առնչությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր՝ ընդհանուր 70,90 գրամ քաշով:
ԳԱՆՁԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ իշխանություն չի՛ կարող վախեցնել մեզ։ Նա ոչ մի իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի մեջ մտնելու, կաթողիկոս փոխելու, նոր կաթողիկոս նշանակելու․ դա իր գործը չէ՛։ Մենք նրան զգուշացնում ենք՝ թող զգույշ լինի, իր խոսքերն ու արարքները միայն մեր դեմ չեն, այլ Աստծո դեմ են։ Աստված համբերություն ունի, և կարող է մեկ անգամ այնպես անել, որ ընդհանրապես իր կործանումը և, դժբախտաբար, Հայաստանի կործանումը տեղի ունենա իր ձեռքերով։ Թող ուշադիր լինի»:
Եկեղեցին մի մարմին է՝ Քրիստոսի մարմինը, ուստի հակառակվել Եկեղեցուն նշանակում է՝ հակառակվել Քրիստոսին»։
Եվս 10 մարդ վիրավորվել է։
Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան, Հայաստան։ Դրա մասին հաղորդել է լիտվական 15min լրատվական պորտալը։
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանտ Հակոբյանը որպես բանախոս հանդես է եկել «Regional Bank Executives Roundtable (CEE/SEE/Caucasus/Central Asia): Key to Success» խորագրով պանելային քննարկմանը: Միջոցառումն անցկացվել է BACEE-ի 50-րդ համաժողովի շրջանակում։
Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է հանձնել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Իսահակյանին, լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Գրիգորյանին և հայ նկարիչ Տարոն Մուրադյանին։
Յունիբանկը շարունակում է խթանել առողջ ապրելակերպը և աջակցել հայկական սպորտի զարգացմանը։ Բանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի լավագույն մարզիկները։
Այս պահին Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում պսակադրության արարողություն է տեղի ունենում, որը անցկացնում է կարգալույծ հռչակված նախկին քահանա Տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան)։
Հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո այսօր կայացել է նրանց հեռախոսազրույցը:
Հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության անդամներին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ռուսաստանը ադրբեջանցի լրագրող Ռուսլան Սուլեյմանովին « օտարերկրյա գործակալ» է հայտարարել:
Վարդան Ղուկասյանին պատրաստվում են նոր մեղադրանք ներկայացնել․ տեղեկացնում է քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։
Հոկտեմբերի 26-ին, Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։
Կարգալույծ Ստեփանն ու նիկոլական Գնել Սարգսյանը դուրս են գալիս Հովհաննավանքի քահանաների սենյակից
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանի նորաձևության շաբաթ 2025» ամենամյա միջոցառմանը, որը տեղի է ունեցել Մերիդիան Էքսպո կենտրոնում:
«ՏԵՐ ԱՐԱՄԻ» ՏԱՍՈՎԿԵՔԸ, ԱՆՀԱՆԳԻՍՏ ԶԱՆԳԵՐԸ, ԿՈՒՐԱՏՈՐՆԵՐԸ, ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔԻ ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐԸ, ԼՈՒՌ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ