Հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754,839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41.124-ով կամ 5.8 %-ով:
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19 թեկնածու։
Կանադան առաջիկայում Ուկրաինային կփոխանցի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 5 միլիարդ կանադական դոլար (3,52 միլիարդ ԱՄՆ դոլար)՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին։ Այդ մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է Կիև կատարած այցի ժամանակ։
Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկող մրցաշարի առաջին շրջանում Խաչանովը մրցեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Դանիել Էվանսի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց երկու սեթում` 6:1, 6:3 հաշվով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Փրկարարները գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։
Ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով։ Այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ «Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,- նշել են ԿԽՄԿ-ից։ Կոմիտեից նաև հայտնել են, որ 2024 թ. ընթացքում […]
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը։ Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար նախատեսված 3000-անոց քվոտայից օգտագործվել է 426 մեքենա (14 տոկոս)։
«Գլխավորը, որը փորձել են անել ՀՀ իշխանությունները, դա ռուսական ազդեցության թուլացումն է Հայաստանում, հետևաբար՝ նաև ռեգիոնում, ինչը, բնականաբար, բխում է Ֆրանսիայի շահերից։ Այս ճանապարհին ծագած ամենախնդրահարույց հարցերում էլ Ֆրանսիան աջակցում է ՀՀ իշխանություններին»։
ԱՄՆ-ն որոշել է փակել Հունաստանում գտնվող Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան, որը ստեղծվել էր Բայդենի վարչակազմի օրոք, ինչին դեմ էր արտահայտվել Թուրքիան։
Կիևում փետրվարի 24-ին անցկացվում է «Աջակցել Ուկրաինային» գագաթնաժողովը, որին ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապով միացել են տարբեր երկրների և կառույցների բազմաթիվ ղեկավարներ։
Լավագույն մաղթանքներն եմ հղում իմ լավ գործընկեր և բարեկամ Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի անկախության օրվա առթիվ։
Փետրվարի 6-ին Հաջիզադեն տեղեկացրել էր, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունն Ադրբեջանում՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։
Հազարերորդ անգամ արձանագրենք՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է. Հենրիխ Դանիելյան
Հերթական անդեմ, անգույն նիստը ոչ մի բանի վերաբերյալ. Տիգրան Աթանեսյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստին իր հետ բերել էր Շուշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանիշ 4 հրեշտակներից մեկի նկարը։ Այս լուսանկարը, ինչպես դատական նիստի վերջում նշեց հանրապետական գործիչը, նա բերել էր հայ ռազմագերիների ազատության պայքարի խորհրդանիշը դարձնելու առաջարկով։
«Ուրարտու»-ն պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ չեղարկվել է Ադրբեջանում «Ամերիկայի ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը։ Այս մասին Հաջիզադեն ասել է Trend-ի հետ զրույցում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի և ավիացիոն ոլորտին առնչվող հարցեր։
Սիյարտոն նաև զգուշացրել էր, որ Հունգարիան փետրվարի 24-ին ԱԳ նախարարների հանդիպմանը հավանություն չի տա Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու որոշմանը։
Հաղորդվում է, որ այսօր կայանալիք կառավարության նիստից հետո Էրդողանը կարող է անդրադառնալ նաև Լավրովի հետ հանդիպման մանրամասներին։
Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճ էր բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկեր
Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Այսօրվա փաթեթը ներառում է լրացուցիչ սահմանափակող միջոցներ Բելառուսի նկատմամբ, որոնք արտացոլում են Ռուսաստանի Դաշնության դեմ համաձայնեցված առևտրային պատժամիջոցները, ինչպես նաև այլ միջոցներ, ինչպիսիք են սահմանափակումները, որոնք վերաբերում են ծառայությունների և ծրագրային ապահովման վաճառքին կամ տրամադրմանը, կրիպտոարժութային […]
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր՝ փետրվարի 24-ի առավոտյան խուզարկել է մարզական մեկնաբան Ալեքսանդր (Սանդրո) Ցնոբիլաձեի տունը և առգրավել համակարգչային տեխնիկա։ Խուզարկության ավարտից հետո դեպքի վայրում ներկա լրատվամիջոցներին ՀՔԾ-ի քննիչը հայտնել է, որ մեղադրանքի մասին խոսք չկա, խուզարկությունն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա՝ ընթացող հետաքննության շրջանակներում։
Բունդեսթագի արտահերթ ընտրություններում Մերցի պահպանողական դաշինքին, հաջորդում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, ապա Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր
Ծրագիրը կմեծացնի Հայաստանի մասնակցությունը միջազգային ստանդարտացման գործընթացներին, ինչն իր հերթին կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը։
Հայաստանի հավաքականը C խմբում անցկացրած 4 խաղից հետո 6 միավոր է վաստակել՝ զբաղեցնելով 2րդ հորիզոնականը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ եթե Արմեն Աշոտյանի դատական գործով նիստում թույլատրվեր վկաների հարցաքննություն լուսաբանել ուղիղ եթերում, ապա խոսքեր պետք չէին լինի հանրությանն ասելու համար, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է։