Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի թեման վաղուց արդեն դուրս է եկել Հայաստանի շրջանակներից ու դրան անհամբեր սպասում են նաև սփյուռքի մեր հայրենակիցները:
Google ընկերությունը ԱՄՆ վիզա ստացող որոշ աշխատակիցների խորհուրդ է տվել խուսափել միջազգային ուղևորություններից՝ դեսպանատներում առկա ուշացումների պատճառով: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Business Insider-ը՝ հղում անելով ընկերության ներքին էլեկտրոնային նամակին:
Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը առաջարկել է մազաթափության բուժումը ներառել պետական բժշկական ապահովագրության համակարգում՝ ընդգծելով, որ ճաղատությունը երիտասարդների համար այլևս զուտ կոսմետիկ խնդիր չէ, այլ դարձել է սոցիալական և հոգեբանական լուրջ մարտահրավեր։
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկում։
Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նա խորհուրդ տվեց, որպեսզի դիմենք ԱԱԾ-ին՝ նման երկրորդ փաստաթուղթ հրապարակելու խնդրանքով, ցանկացած ինչ-որ «գործակալի» վերաբերյալ, որը նույն 2021 թվականին գաղտնազերծվել է։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում իր լիազորությունների շրջանակում շարունակել է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը երկարաձգվում է ՄԱԿ-ի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կայունացման առաքելության մանդատը, ինչպես նաև՝ բացառության կարգով, դրա արագ արձագանքման բրիգադի մանդատը։
ԲԿ–ից նշել են, որ սրբազանը դեռ գտնվում է հետազոտությունների փուլում։ Նրա վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։
Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տասնյակ հազարավոր փաստաթղթերի հրապարակումը, որոնցում նա մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։
Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։
Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և երկրում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են «Մետաքսի ճանապարհ» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը։
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գառնի գյուղի Ազատամարտիկներ փողոցում բախվել են 29-ամյա Լիանա Ա․-ի վարած «Nissan March» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ասքանազ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Գերմանական հեղինակավոր SPIEGEL պարբերականը Հատիս լեռան վրա կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մասին պատմող հոդվածում Հայաստանը ներկայացրել է որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Դավիթ Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին (նախագահող դատավոր)»:
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, հյուպատոսական հարցերի և իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ, հայտնում է Mehr-ը։
Նախօրեին Մայր Աթոռի դեմ գրոհից հետո շատերը կարծում են, թե ՔՊ-ում ոմանք փորձել են Ավարայրի ճակատամարտի դասերը կիրառել․ ինչպես Սասանյան Պարսկաստանն էր հարբած փղերին ուղարկում մարտի դաշտ, ՔՊ-ն էլ որոշել է հարբած գրոհայիններին ուղարկել Մայր Աթոռ:
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։
Արմեն Հովասափյանը գրում է. «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում»:
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի պաշտոնական հարցման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնում է Մայամի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ հանդիպելու համար, Reuters-ին հայտնել է ռուսական աղբյուրը։
Բելգիայում թալանվել է Նապոլեոնի բնակարան-թանգարանը։ Երկու գողեր գողացել են Ֆրանսիայի կայսրին պատկանող 18 կարատանոց ոսկե մատանի՝ հինգ ադամանդներով, և ոսկե մետաղադրամներ։ Այս մասին հաղորդում է RTBF-ը, փոխանցում է rbc.ru-ն։
Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի, և ութ կենդանի չի կարողացել փրկվել, հաղորդում է PTI լրատվական գործակալությունը։
ԱՄՆ զինված ուժերը ուրբաթ օրը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) թիրախներին՝ ի պատասխան Պալմիրայում սիրիական-ամերիկյան պարեկախմբի վրա անցյալ շաբաթ իրականացված հարձակման, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Հրապարակախոս, խմբագիր, մեդիա փորձագետ, «Թարգի լաո» և «Չարքասթ» փոդքասթների համահիմնադիր Գոռ Մադոյանը գրում է. «Ձեզ դո՞ւր ա գալիս այս մթնոլորտը»:
Համացանցի չինացի օգտատերերը բարձր են գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ արած մեկնաբանությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Միասնության թևեր» շարժման ղեկավար պարոն Արման Թաթոյանի հետ դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարծիքներ փոխանակեց Հայաստանում քաղաքական իրավիճակի շուրջ։