Բաժիններ՝

Հրդեհ՝ Եղեգնաձորի տներից մեկում

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչև դեպքի վայր կժամանեին Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան անդամներն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031