Բաժիններ՝

Հավատարիմ ենք Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքին. Տավուշի թեմի հայտարարությունը

Տավուշի թեմը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։

Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ելնելով ստեղծված և ոչ ընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք՝ շարունակել մեր հոգևոր ծառայությունը նվիրումով, արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատացյալ ժողովրդի։

Թող Տերն օրհնի, զորացնի և շնորհազարդի մեր բարեպաշտ ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։

Սույն հաղորդագրությունը հաստատվեց հոգևորականաց դասի ստորագրությամբ»:

May be an image of ticket stub and text

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031