Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում միայն ռուսական քարտեզներով, եթե դրանցով է առաջնորդվում, ապա կան ռուսական քարտեզներ, որ Սևան է կոչվել, սրա մասին էլ պետք է խոսի։
«Ալիևը, պատկերավոր ասած, Հայաստանի ընտրությունների քվաթերթիկն է սահմանել՝ ինչպես լավագույնս սահմանել է իմ ընկեր Վահե Հովհաննիսյանը։ Եթե ընտրում ես ՔՊ-ին, Սևանը դառնալու է Գյոկչա։ Հիշեք, որ Ալիևը բանալի բանաձևեր է օգտագործում՝ կգանք մեքենաներով և ոչ թե տանկերով։ Գիտեք՝ երբ են բանալի բառերով խոսում, երբ այդ բառերի տակ կա դրված ծրագիր»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ցարական Ռուսաստանի քարտեզներում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա», որ դրանք իբր արտացոլում են «պատմական ճշմարտությունը», ինչն իրենք «պիտի ուսումնասիրեն և հանրահռչակեն»: Եվ սա «իրավունք» է տվել Ադրբեջանի ղեկավարին պնդելու, որ իրենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով պետք է վերադառնան իրենց «պատմական տարածքներ», և, որ այս առումով հիմնական խնդրի լուծողը պետությունը պիտի լինի:
Խոսելով Արցախի և, այսպես կոչված, «Արևելյան Զանգեզուրի» մասին, նա նշել է, որ իբրև թե տարիներ շարունակ հայկական կողմը և Սփյուռքը խեղաթյուրել են Ադրբեջանի պատմությունը, այդ քարոզչությունը շարունակվում է, ուստի իրենք պետք է դրանց հակադարձեն իրենց «գիտական ճշմարտություններով»:
Ակբա բանկն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում համատեղ իրականացրել են լճի ափերից մեկը պլաստիկից ու թափոններից մաքրելու աշխատանքներ։ Այս անգամ Ակբա բանկի աշխատակիցներին էին միացել նաև իրենց ընտանիքի անդամները։
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս (պատմաբան) դոկտոր Պիետրո Շաքարյանը հրապարակել է նոր գիրք՝ «Անաստաս Միկոյան․ հայ բարեփոխիչը Խրուշչովի Կրեմլում» վերնագրով։
Նախորդ շաբաթ խորհրդարանը հերթական քառօրյան ավարտելուն պես արտահերթ նիստ գումարեց՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, օգտագործման տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելու և ընդունելու համար։ Նույն օրն արտահերթ նիստում նախագիծը երկու ընթերցմամբ ընդունվեց։ Ըստ նախագծի՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը թույլատրելի 170 մլն խմ-ից […]
«Մեր կարևոր նպատակն է, որ 100% մաքուր Հայաստան ունենանք։ Սևանի ավազանը դրա մի մասն է, և բոլորս պետք է փորձենք մեր ջանքերի միջոցով հասնել դրան։ Այստեղ ոչ միայն իրականացնում ենք տարածքը թափոններից մաքրելու աշխատանքներ, այլև իրականացնում ենք տեսակավորում ու հետևում դրա հետագա վերամշակման աշխատանքներին»,– նշել է «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի ղեկավար, NABU Հայաստանի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։
5 ամինոլևուլինաթթու փորձել ենք համակցել գլիկոգլիցերոլիպիդի հետ, քանի որ 5 ամինոլևուլինաթթու ֆոտոզգայուն միացություն է և կիրառվում է ֆոտոդինամիկ թերապիայի և ֆոտոախտորոշման մեջ։ Համակցումը բարձրացրել է գլիկոգլիցերոլիպիդի հակաքաղցկեղային պոտենցիալ ազդեցությունը։
Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, ով աջակցում է ՀՀ իշխանությունների քաղաքականությանը և վայելում նրանց հավանությունը, օրերս ZOOM քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Եթե մարդը մտածի 10, 20 տարվա կտրվածքով՝ շատ բաներ կարող է չանել։ Բարձրահարկերն իրար կողքի շարում են, որ փողոցներում կայանելու տեղ չլինի, մարդիկ սթրեսի մեջ լինեն։ Մեզ մոտ սթրեսի մակարդակը տեսեք, ինչքան բարձր է։ Էլի ձեր համար արեք, բայց 20 տարի առաջ նայեք։ Էլ չեմ ասում կանաչ տարածքների նոսր լինելու, ոչ ճիշտ կանաչապատման, էտման մասին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
«Քանի որ Սևանի մակարդակը գնալով պետք է բարձրացնենք, և այդտեղ շատ մաքրելու աղբ է լինում: Գործընթացը տարբեր ժամանակներում արդյունավետության որոշակի խնդիրներ է ունեցել: Սևանի մակարդակի բարձրացումը բոլորիս գլխավոր խնդիրն է: Այս պահին ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, պարտավորված ենք Սևանից ոռոգման համար ջուր բաց թողնել՝ գյուղատնտեսությանը ոռոգման ջուր հասցնելու համար»,- ԱԺ-ում 2022 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նորագույն գիտատեխնոլոգիական մոտեցումներ՝ հանուն Սևանա լճի: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը մեծ և փոքր Սևանների խառնման մասում, լճի հատակին հոսքաչափ է տեղադրել, որն իրական ժամանակում իրականացնում է հոսքի պրոֆիլային անընդմեջ չափումներ: 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը:
Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ: Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։ Վերապատրաստումները կանցկացվեն միջազգային գործընկերների օժանդակությամբ։