Կրեմլը քննադատել է Մոլդովայում կայացած ընտրությունները

Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունները լի էին խախտումներով և տարօրինակություններով: Այս մասին, ինչպես գրում է Gazeta.ru-ն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես ցույց տվեցին ընտրությունները, որոնք, իհարկե, լի էին տարբեր խախտումներով և տարօրինակություններով, մոլդովացիների մեծ մասը, եթե ոչ ավելին, կողմ են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հաստատմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել էր, որ Մոլդովայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները Արևմտյան երկրների ձախողումն են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031