Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը վերաձևակերպել է Նիկոլ Փաշինյանի հետևյալ միտքը՝ «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»։
«Մինչ հյուրերի ժամանումը սենյակում դրվեցին «Թուֆենկյան» ընկերության նվիրած գորգը և, ուշադրություն, զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ դարի Վանի կուժը (այն ի սկզբանե չկար հաստատված նվերների ցանկում): Իհարկե, երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, բայց նրա մեկնումից ժամեր անց պարզ դարձավ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաև մեր ընտանիքի անբաժան մասնիկ կուժը»,– ասված է հաղորդագրությունում։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» կիրակնօրյա հաղորդաշարի ընթացքում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության կողմից հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանից Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) խլելուն և Հայաստանի տնտեսության, ներդրումային միջավայրի վրա ծանրագույն հետևանքներին, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներին:
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց նաև 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կրթության, Գիտության, Մշակույթի և սպորտի նախարարության նախագիծը, որով, հաստատեց նաև «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։
«Այս «ղըժ-բըժ»-ը չլիներ, հաստատ ավելի կազմակերպված կլիներ։ Այս պահի դրությամբ, բացի ՀՀԿ-ից, այլ հայտարարություն չեմ տեսել: Խնդրում եմ՝ այս օրակարգը, Նիկոլի օրակարգը չկիսող քաղաքական ընդդիմադիր ուժերին անպայման ինստիտուցիոնալ հայտարարություններ անել, թարգմանել և սարքել դրանք հասանելի և՛ դիվանագետների, և՛ միջազգային հանրության այլ դերակատարների համար»,- մանրամասնեց նա։