Բաժիններ՝

Կամչատկայում ակտիվացել է նաև Մուտնովսկի հրաբուխը

Կամչատկայի Մուտնովսկի հրաբխի վրա ջերմային անոմալիա է գրանցվել, ինչը վկայում է ներքին ակտիվության աճի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«Կամչատկայի հրաբխագետները տագնապ են հնչեցնում. Մուտնովսկի հրաբխի վրա ջերմային անոմալիա է գրանցվել։ Ներքին ակտիվության աճի մասին վկայող այս երևույթը հանգեցրել է նրան, որ հրաբխին շնորհվել է վտանգի դեղին կոդ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հետցնցումների անդադար հոսքի պատճառով Մուտնովսկի հրաբխի ճշգրիտ սեյսմիկ մոնիթորինգը և դրա ժայթքումների ճշգրիտ կանխատեսումն անել հնարավոր չէ։ Մասնագետներն ընդգծել են, որ այս հրաբուխ այցելելը չափազանց վտանգավոր է և կատեգորիկ խորհուրդ չի տրվում։

Հուլիսի 30-ի գրանցված 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո Կամչատկայում հրաբխային ակտիվության աճ է նկատվել։ Ավաչինսկի հրաբուխն առաջինն է ակտիվացել, տեղի են ունեցել մինչև 300 մետր բարձրությամբ գոլորշու և գազի արտանետումներ՝ փոքր քանակությամբ մոխիրով։ Այնուհետև ակտիվացել է Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը՝ մինչև 6 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն արտանետելով, որին հաջորդել է տաք լավայի հոսքը։ Արդեն օգոստոսի 3-ին ակտիվացել է Կրաշենիննիկով հրաբուխը, որը չէր գործել շուրջ 1400 թվականից ի վեր Այստեղ ժայթքումը սկսվել է գագաթնային խառնարանից, հրաբխի վրա ճաք է բացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս