Բաժիններ՝

Բրիտանիան 132 մլն դոլար կծախսի անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 մլն ֆունտ ստեռլինգ (132 միլիոն ԱՄՆ դոլար) կծախսի Լա Մանշ նեղուցի միջով իրականացվող անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։

«Նախարարները լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կծախսեն Լա Մանշի միջով անցումները սահմանափակող միջոցների ձեռնարկման վրա, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ «մեկը ներս, մեկը դուրս» սկզբունքով վերադարձի շուրջ համաձայնագրի շրջանակներում», – հայտնել են գերատեսչությունից։

Ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը հայտնել է, որ նախատեսված գումարով վճարվելու են Ազգային հանցագործությունների դեմ պայքարի գործակալության ևս 300 աշխատակից, ինչպես նաև կգնվեն նոր տեխնոլոգիաներ ու սարքավորումներ մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող խմբավորումների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքագրման համար։

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը հայտնել էր, որ 2025 թվականի սկզբից ի վեր Լա Մանշի միջով Մեծ Բրիտանիայի ափեր է հասել ավելի քան 25,000 անօրինական միգրանտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է հուլիսի վերջի դրությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս