Հաջորդ շաբաթ կսկսվեն Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները․ 9 օպերատոր հետաքրքրություն է հայտնել

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հենց նոր ճեպազրույց են անցկացրել այսօրվա ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ, գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն սոցիալական ցանցերում։

«Խաղաղության համաձայնագրի կենտրոնական մասը Թրամփի երթուղին է (TRIPP): Պաշտոնյաները հաստատել են, որ այն ապահովում է անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Վարչակազմը անմիջապես աշխատանքային խմբեր կստեղծի՝ ճանապարհային քարտեզի մանրամասները իրականացնելու համար, և Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ: Ըստ պաշտոնյայի՝ ինը տարբեր օպերատորներ արդեն հետաքրքրություն են հայտնել, դրանց թվում՝ երեքը՝ ԱՄՆ-ից»,- նշել է Ռաուֆօղլուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031