Ռումինիան 308 մլն դոլարով Թուրքիայից ռազմանավ կգնի

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում իր ռազմական զսպման ուժն ամրապնդելու համար ցանկանում նոր ռազմանավ գնել։ Մասնավորապես նշվում է, որ այդ հարցով որոշում է կայացվել դիմել ՆԱՏՕ-ի անդամ ու Սև ծովում գործընկեր Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական  «TCG Akhisar» ռազմանավը, որը նախատեսվում է վաճառել Ռումինիային, հագեցած է վերջին սերնդի սենսորներով, ինչպես նաև նավիգացիոն և կապի համակարգերով։ 99.5 մետր երկարությամբ և 2300 տոննա կշռող թուրքական ռազմանավը կարող է զարգացնել մոտավորապես 45 կմ/ժ առավելագույն արագություն։

Ռազմանավն ունի «MKE» 76մմ ռազմածովային թնդանոթ, 35մմ «Aselsan GÖKDENİZ» հակաօդային պաշտպանության համակարգ, միջին դասի ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) համար նախատեսված անգար։ Նշվում է, որ «TCG Akhisar» (P-1220)-ի վաճառքը կկազմի  265 մլն եվրո (308 մլն դոլար) և այն կմատակարարվի 6 ամսվա ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031