Brave1-ից հայտնել են, որ արտասահմանյան ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ նախաձեռնության նկատմամբ։ Ընդ որում, խմբի ներկայացուցիչները չեն նշել, թե կոնկրետ որ ընկերություններն են համաձայնել մասնակցել դրան:
Ուկրաինայի նախագահը նաև կարևորել է Mirage կործանիչների օդաչուների վերապատրաստման վերաբերյալ համաձայնությունը՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել ավելի շատ ուկրաինացի օդաչուների՝ լրացուցիչ ինքնաթիռների վրա վերապատրաստման համար։
ԵՄ հանձնաժողովը նամակներ է ուղարկել Վրաստանի կառավարությանը, նախազգուշացնելով, որ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդությունը կարող է դադարեցվել, եթե երկիրը չկարողանա կատարել հիմնական առաջարկությունները:
Կապի խափանման հետևանքով շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում, մասնագետներն այս պահին փորձում են կարգավորել խնդիրը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ:
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
Հաղորդվում է, որ ռեփերը կալանավորվել է մի քանի օր առաջ Բաքվի բուլվարում ռեփ-մրցության (ռեփ բաթլ) ժամանակ հնչեցրած արտահայտությունների համար։
Մեկ այլ նշանավոր եկեղեցապաշտպան բարերար՝ Ռուբեն Վարդանյանը, որը ևս քննադատում էր պարագլխին, այժմ նույնպես բանտարկված է, սակայն Բաքվում։
Ս. Նահապետյանն ասում ու մատնացույց էր անում Դավիթաշենի գերեզմաններում երկար տարիներ հուղարկավորված իր ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի գերեզմանները, ասելով. «Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել են թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ:
Անդրադառնալով հարցին, թե Վաշինգտոնն աջակցո՞ւմ է արդյոք հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցային ուղիների բացման հեռանկարների մասին օրեր առաջ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի կողմից արված հայտարարությանը՝ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ այդ հարցն անհրաժեշտ է Սպիտակ տան հետ ճշտել՝ հասկանալու, թե երկրի նախագահի վարչակազմն ինչ է մտածում դրա մասին։
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրային գոտու համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների առաջին փուլը հաջողությամբ ավարտված է:
Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ազատել է ՊՎԾ պետի պաշտոնից։
Միջազգային միջամտության արդյունքում նահանգում հրադադար հաստատվեց, սակայն սիրիական աղբյուրները հայտնում են ցեղախմբերի, ինչպես նաև Իսրայելի կողմից այն խախտելու մասին։
«Եկել ասում են՝ տղաներդ ո՞ւր են, ասում եմ՝ դաշտում են, տղաներս ոչ մի բան չեն արել։ Ասում եմ՝ ես կարող եմ գալ ոստիկանություն, տեսնեմ՝ ինչ է եղել, ինձ ասում են՝ չէ, կնոջդ պետք է տանենք, կինս էլ ասաց՝ չի գնալու, բայց ի՞նչ իրավունքով իմ կնոջը պետք է վերցնեն, տանեն։ Երեկ նորից մի քանի կնոջ են մեր գյուղից տարել բաժին, մտնում են տուն ու ասում՝ պիտի կնանիքին տանենք։ Մտել տուն են խուզարկում, հարսները, երեխեքը տանը քնած են, ի՞նչ իրավունքով են տուն մտնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ի՞նչ խաղաղարար ուժի մասին է խոսքը։ Ֆրանսիացի զինվորը պետք է գա, կարգ ու կանո՞ն հաստատի կամ հետեւի, որ Մեղրիով անցնող-դարձողին հանկարծ քարով չխփե՞ն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ այդ հարցին շատ լուրջ մոտեցեք։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ։
#ՀԻՄԱ. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԻՄՆԱՀԱՐՑԸ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԵՎ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ. #ՈՒՂԻՂ
Զելենսկին նաև Ումերովին հանձնարարել է շարունակել գործընկերների հետ աշխատանքը զենքի մատակարարումների հարցով։
Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ անհիմն և հաճախակի հարձակումներին», որոնք ստացել են մեծ մասշտաբներ, հաղորդում է SOVA-ն։
Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի դեմ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանը։
Մասնավորապես՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
Սովը Գազայում աղետալի մակարդակի է հասել. «Համաս»
Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվում է մի մտահոգիչ միտում. իշխանություններն սկսել են ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ մասնավորապես Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա՝ նպատակ ունենալով հասնել նրա հրաժարականին։
Նախկինում Շիրակի մարզ թռիչքներ իրականացնում էր միայն «Պոբեդա» ավիաընկերությունը, որը նույնպես «Աէրոֆլոտ» խմբի մաս է կազմում։
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զեկույցը պարզորոշ ցույց է տալիս, որ եկեղեցու ներքին գործերին կառավարության ցանկացած միջամտություն հակասում է ինչպես ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներին, ու ստեղծում է վտանգավոր նախադեպ Հայաստանի պետականության համար։
Պետական պաշտոնյան բառի ամենախիստ իմաստով պետության դեմքն է, պատիվը և չափանիշը։ Երբ այդ դեմքը աղտոտվում է անպարկեշտ բառերով, սեռական ենթատեքստերով կամ դիվային ծիծաղով համեմված անարագ խոսքերով, դա այլևս միայն անհատական հեգնանք չէ, դա ամբողջ պետականության կործանման ազդակ է։
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործով հերթական դատական նիստը:
Տեսնում են՝ հանցանքի հիմքը չի ստացվում, ուզում են պաշտոնյա լինելու հիմքը կպցնեն. Վահագն Դալլաքյան
Դեպքի փաստով Կենտոն և Նորք Մարաշ քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողոթյուն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: