Ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող երկրների մեջ Թուրքիան աշխարհում 4-րդն է

Միավարված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է 2025-ի  տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ աշխարհում ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող  երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2024 թվականին Թուրքիա է ընդունել է  60․6 մլն զբոսաշրջիկ, իսկ 2023-ին՝ 56․7 մլն զբոսաշրջիկ։ Այսինքն 2024-ին գրանցվել է 10% աճ 2023-ի համեմատ։

ՄԱԿ-ի տվյալների համաձայն ամենից շատ զբոսաշրջիկներ 2024-ին ընդունել են ներքոնշյալ երկրները։

1․ Ֆրանսիա – 102 մլն

2․ Իսպանիա – 93․8 մլն

3․ ԱՄՆ – 72․4 մլն

4․ Թուրքիա – 60․6 մլն

5․ Իտալիա – 58 մլն

6․ Մեքսիկա – 45 մլն

7․ Չինաստան – 40 մլն

8․ Միացյալ Թագավորություն – 39 մլն

9․ Գերմանիա – 39 մլն

10․ Ճապոնիա – 37 մլն

Տեսանյութեր

Լրահոս