Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է։

Ռ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շաբաթներ առաջ հնչեցրած քաղաքական գնահատականների համար, որոնք վերաբերել են ոչ թե ապագային, այլ անցյալին։ Այս պայմաններում առողջ տրամաբանության ներքո անհնար է խոսել «կոչ» երևույթի մասին՝ ո՛չ լեզվաբանորեն, ո՛չ իրավաբանորեն։

Քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք անընդհատ ընդարձակելով՝ իշխանությունները փորձում են ստանալ «մեկ դարպասով խաղ», երբ իշխանականներին ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է շինծու մեղադրանքով կալանավորվել։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031