Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան վիզայի նոր կարգ կգործի

Եվրոպական Միության (ԵՄ) հանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար շենգենյան վիզայի նոր ու ավելի հեշտացված կարգ կգործի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Շենգեն գոտի կարճաժամկետ այցելության դիմող և կանոններին համապատասխանող Թուրքիայի քաղաքացիներին վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։

Նոր կարգավորումները նպատակ ունեն նվազեցնել բյուրոկրատական խոչընդոտները և հեշտացնել օրինական ճանապարհորդությունը Շենգեն գոտի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն էր հայտարարել, որ ԵՄ-ի հետ բանակցություններում կողմերը համաձայնության են եկել վիզայի գործընթացների արագացման շուրջ, և շուտով նոր համակարգ է գործարկվելու։

Տեսանյութեր

Լրահոս