Թուրքիա-Չինստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Չինաստանից Եվրոպա մեկնող բեռնատար գնացքներն արդեն կանցնեն Թուրքիայով։ Նախարարի նշմամբ՝ նախկինում դրանք երկար ժամանակ փորձարկվել են, իսկ այժմ կգործեն կանոնավոր կերպով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նրա՝ գնացքները Չինաստանի տարածքում կանցնեն մոտավորապես 3500կմ, նախքան Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի և Թուրքիայի միջոցով Եվրոպա հասնելը ու կտեղափոխեն 2000 տոննա բեռ։

Նախարարը նաև նշել է, որ Միջին միջանցքի նախագիծը, ինչպես նաև «Զարգացման ուղի» նախագիծը, կզարգանան ասիական և եվրոպական երկրների, մասնավորապես Չինաստանի հետ համագործակցության միջոցով՝ այդ երթուղու երկայնքով: Ուրալօղլուն նաև հայտնել է, որ Թուրքիա-Չինաստան գնացքուղով տարեկան 1000 անգամ բեռնափոխադրում կիրականացվի։

«Այս նախագծերն ամրապնդում են Թուրքիայի դիրքերը միջազգային առևտրում և նպաստում են նրա դիրքին՝ որպես տարածաշրջանի լոգիստիկ և էներգետիկ ցանցերի հիմնական խաղացող»,- եզրափակել է Ուրալօղլուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031