2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ դատարանում գտնվող և 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վկաների հարցաքննության փուլում է: Այս մասին 168.am-ին հայտնեց գեներալի փաստաբանական թիմի անդամ Արմեն Անդրիկյանը: