«Ես ձերբակալված չեմ, համապատասխան մարմինների հետ դեռևս չեն խոսել». Սոթքի ղեկավարը՝ իր ձերբակալության լուրի մասին

Քիչ առաջ ABC media-ն գրել էր, որ ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանն ու Սոթքի ղեկավար Սևակ Խաչատրյանը: Լրատվամիջոցին տեղեկությունը փոխանցել էր «Միասնական Վարդենիս» դաշինքի գործավարը։

Սակայն Սոթքի ղեկավար Սևակ Խաչատրյանը 168.am հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

«Ինքս որևէ բանից տեղյակ չեմ, ինչպես տեսնում եք, հիմա ես ձեզ հետ խոսում եմ, հետևաբար՝ ձերբակալված չեմ։ Համապատասխան մարմինների հետ էլ ինքս դեռևս չեմ զրուցել»,- նշեց Սևակ Խաչատրյանը։

Հարցին՝ Սոթքի համայնքապետարանում իրավապահները որևէ գործողություն իրականացրե՞լ են, Սևակ Խաչատրյանը պատասխանեց, որ իր ներկայությամբ որևէ գործողություն համայնքապետարանում չի եղել։

Կարդացեք նաև

«Իսկապես ես որևէ բանից տեղյակ չեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

168.am փորձեց կապ հաստատել նաև Դավիթ Շահնազարյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031