Բաժիններ՝

Ryanair-ի ավելի քան 30 հազար ուղևորի թռիչք է չեղարկվել Ֆրանսիայում գործադուլների պատճառով

Ֆրանսիայում ավիադիսպետչերների հայտարարած երկօրյա գործադուլի հետևանքով տուժել են տասնյակ հազարավոր ուղևորներ։

Ինչպես հաղորդում է BBC-ն, բյուջետային ավիափոխադրող Ryanair ընկերությունը ստիպված է եղել չեղարկել ավելի քան 170 թռիչք՝ խաթարելով ավելի քան 30 հազար ուղևորի արձակուրդային ծրագրերը։

Ֆրանսիական երկու արհմիության կողմից հուլիսի 3-4-ը հայտարարված գործադուլի պահանջն աշխատանքային պայմանների բարելավումն է։

Մասնավորապես, նրանք հանդես են գալիս «անձնակազմի անբավարարության», «անհաջող տեխնիակական նախագծերի», «տոքսիկ կառավարման» դեմ։ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն դատապարտել է միությունների քայլը՝ նրանց պահանջներն անվանելով անընդունելի հատկապես մեծ պահանջարկ ունեցող նման արձակուրդային շրջանում։

Թռիչքների չեղարկումից տուժել են ոչ միայն Ֆրանսիա եկող ու այդ երկրից մեկնող չվերթները, այլև ֆրանսիական օդային տարածքով դեպի այլ երկրներ, այդ թվում և Միացյալ Թագավորություն, Իռլանդիա, Իսպանիա և Հունաստան ուղևորվող թռիչքները։

Եվրոպայի խոշորագույն ավիացիոն մարմինը՝ Airlines for Europe-ը գործադուլն «անհանդուրժելի» է անվանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս