Հայտնի մականունով Ռոմանոս Պետրոսյանը չի բացառել, որ ՀԷՑ-ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին

Եկեղեցու դեմ որևէ հակաքարոզ չի արվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ՔՊ նիստից հետո ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Եկեղեցին չի թիրախավորվում, կան եկեղեցականներ, որոնք խախտել են Կանոնագրքի պահանջները։ Ես կիսում եմ վարչապետի քաղաքականությունը»,-ասել է նա։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, Պետրոսյանը նշել է, որ իր համար «տարօրինակ» է, որ վերջին տարիներին քաղաքական չեզոքություն դրսևորելով՝ այսօր «հասկացե՞լ է, որ Հայաստանում ներքին խնդիր կա»։

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մասին ես տարիներ առաջ մտածել էի, որ դա պետք է լինի պետական կամ գոնե պետական մասնաբաժնով։ Եթե օրենքով նախատեսված ընթացակարգերը ենթադրում են գործարարին փոխհատուցում, ուրեմն կլինի։ Ամեն ինչ օրենքով է լինելու։ Երաշխավորում եմ, որ օրենքի տառից չի շեղվելու»,-ասել է Փաշինյանի թիմի հայտնի մականունով ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Նա նաև չի բացառել, որ ՀԷՑ-ը պետականացնելուց հետո այն տրվի մասնավորին.

«Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը բացահայտել էր Փաշինյանի հարձակումների ենթատեքստը.

«Փաշինյանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերն» «ազգայնացնելու» հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից ընկերությունը զավթելու, այնուհետև թուրքերին փոխանցելու նպատակով սկսված ռեյդերական արշավի քողարկում։

Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում: Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո), ով աշխատում է նաև նույն թուրքերին Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերության ակտիվ) վերավաճառքի ուղղությամբ:

Կարելի է ենթադրել՝ հաջորդ քայլը կլինի հայկական ատոմակայանի փակումը, ինչին ակտիվորեն ձգտում են Բաքվում և Անկարայում, որին կհաջորդի Հայաստանի առավել խիտ ընդգրկումը թուրք-ադրբեջանական էներգետիկ նախագծերում: Իհարկե, այս բոլոր կոմբինացիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն էլ ակնհայտորեն անմասն չեն մնա:

Սամվել Կարապետյանի դեմ տեղեկատվական-քարոզչական արշավը նախապես է գործարկվել, ինչը վկայում է ավելի լայն և համակարգված ջանքերի մասին, որոնք, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանական շարունակությունն են»,-գրել էր հայտնի քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

Տեսանյութեր

Լրահոս