Մի զույգի ցնցումների ժամանակագրություն

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այսօր առավոտից իր «երկրպագուներին» պարապ չի թողնում. Գրառումների տեղատարափ է, ինչպես միշտ, հակաբարոյական, ողորմելի, ցածրակարգ, փողոցային բառապաշարով համեմված:

24.05.2025թ., 11:29 – Նիկոլ Փաշինյանն l«ավետեց»՝ «ՀԷՑ-ը պետականացնելու պլանը պատրաստ է»:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։
Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,-գրել է նա:


24.05.2025թ., 13:15 – Աննա Հակոբյանը «հիշեց» «Transparency International» կազմակերպությանը, որի «հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի համար թերևս անհասկանալի է, թե ինչու «Կրթվելը նորաձևէ» արշավը պետք է ֆինանսավորվի պետբյուջեից, երբ բոլորին հայտնի է, որ այն նախաձեռնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում»։

Կարդացեք նաև

24.05.2025թ., 13:56 – Նիկոլ Փաշինյանը  հայտարարում է, որ կարող է ապացուցել՝ թլպատվա՞ծ է ինքը, թե՞ ոչ:
«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։

Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը։

Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակունի՞, թեոչ»,-գրել է նա:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը Մասյացոտն թեմի քահանա Տեր Զարեհ Աշուրյանին Վեհափառի խոսնակի պաշտոնն էր տվել, բայց սուտն իրենց դեպքում վաղուց նորմալ երևույթ է:

Հիշեցնենք, որ Տեր Զարեհ քահանան բացահայտ և հրապարակային ամենաանողոք պայքարողներից է աղանդավորների դեմ, որոնք Փաշինյանի շնորհիվ ողողել են Հայաստանը:

24.06.2025թ., ժամը 15:01-ին Նիկոլ Փաշինյանը  շարունակել է թեման:
«Կտրիճ Ներսիսյան, այսինքն՝ մնացել եք մի քանի պոռնկաբարո «հոգևորականների» հույսի՞ն։
Ինչո՞ւ մինչև հիմա կարգալույծ չեն պոռնկության մեջ բացահայտված «Զարեհ քահանա» կոչվածը և Սամվել Խաչատրյան կոչվածը, որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլև Ձեր։ Ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին»,-գրել է Փաշինյանը:


24.06.2025թ., 16:15-ին Աննա Հակոբյանը Civic.am-ի ձեռքում «հայտնված» ինչ-որ հեղաշրջման պլան է բացահայտում:
«Եթե որևէ մեկը իրեն գտավ այս պետական դավաճանության պլանում, նախ ցավակցում եմ, բայց նաև հորդորում եմ ապաշխարել։ Հավանաբար մինչև վերջ չեք էլ պատկերացրել ում և ինչին եք ծառայում։

Ասում ա՝ «շշուկային ապատեղեկատվություն տարածողներ»։

Տո էս 7 տարի է շշուկով էլ, ոռնալով էլ ապատեղեկատվություն եք տարածում, այ ողորմելիներ

Ասում ա՝ «Անեծքի ծրագիր»։

Մենք էլ մտածում ենք էսքան անեծքն ո՞ւմ ծոցից է հորդում։ Դու մի ասա՝ Կտրիճի
Ասում ա՝ «թիրախային ապատեղեկատվություն «գաղտնի բանակցությունների» մասին»։
Ինչի նո՞ր եք սկսելու։ Բա 5 տարի ո՞վ է վնգստում 5 միլիարդ դոլարով հող ծախելու մասին։ Իմ «գաղտնի» շփումների, «միջնորդների» մասին։

Ողորմելի եք։ Ցածր եք։ Պետական դավաճան եք։ Անհայրենիք եք։ Երկիր ծախող եք։ Օտարի ստրուկ եք։ Անբարոյական եք։ Պիղծ եք։ Արյուն ուրացող եք»,-հրապարակմանը կից գրել է Փաշինյանի տիկինը:

Գրառման նախնական տարբերակում «ապաշխարել» բառի փոխարեն՝ Աննա Հակոբյանը գրել էր «մեղանչել»՝ չիմանալով բառի նշանակությունը: Բայց դա, իհարկե, չի խանգարում նրան «կրթել» ազգին:

24.06.2025թ., ժամը 16:27-ին Նիկոլ Փաշինյանը  կնոջ գրած «հեղաշրջման» թեման զարգացնում է:

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»,-գրում է նա:

24.06.2025թ., ժամը 17:26-ին Աննա Հակոբյանն  իրեն բնորոշ գռեհիկ բառապաշարով կրկին անդրադարձել է ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Բայց մի տեսակ նեղված եմ։ Չեմ հասկանում, բա էն «ազգակործան պատուհաս»-ը, յուր աղանդավորականներով հանդերձ, ինչո՞ւ հիշատակված չէ պետական հեղաշրջման պլանում։
Մեր դպրոցի վատ աշակերտները դրա նմաններին ասում էին՝ մեռելի զդաչի
Այլ խոսքով՝ ազգադավ վիժվածք! Բոլոր ազգադավ վիժվածքների հոգևոր առաջնորդ! Ընդ որում՝ ինքնակոչ
Թե բա՝ «ազգակործան պատուհաս»։
Գիտնական ոջիլ!»,-գրել է հայ ժողովրդին «կրթող» անգրագետ կինը:

24.06.2025թ., ժամը 17:51-ին Աննա Հակոբյանը հրատապ հայտարարություն է տեղադրել:
«Երկու հրատապ հայտարարություն.

Հայտարարություն 1

Սիրելի, հարազատ մարդիկ, որ արդեն 2-3 անգամ և ավելի ներկա եք եղել «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսություններին՝ խնդրում եմ ոչ վաղը, ոչ առաջիկա հանդիպումներին չներկայանալ։

Հայտարարություն 2

Բոլոր նրանց, որ իմ նախորդ գրառումներին արձագանքում են այսպես. «Դուք էլ առաջին տիկի՞ն եք, բա սա վարչապետի կնոջ պահվա՞ծք է»՝ սիրելիներս ինքնամխիթարվեք նրանով, որ ես զուգընկերուհի եմ »,-գրել է նա:

Առայժմ՝ այսքանը:

Տեսանյութեր

Լրահոս