Ինչո՞ւ Տեր Զարեհի անանուն գրառումը Փաշինյանը վերագրեց իրեն. երբ գողը վախենում է սեփական ստվերից

Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով տևական ժամանակ բացահայտ պայքարում է նաև աղանդների դեմ, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, կարծիք էր հայտնել, որ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:

«Հուդան էլ 12-ից մեկն էր և իրեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր, քան իր հավատքը:

Եթե սրա հոգևոր հայրը հուդան էր, թող հռչակի իր հոգևոր հոր անունը:

Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդա իսկարիովտացուն»»,- գրել էր Տեր Զարեհը։

Կարդացեք նաև

Եթե նկատեցիք, այստեղ Տեր Զարեհը որևէ մեկի անունը չէր տվել, սակայն Նիկոլ Փաշինյանը քահանայի գրած այս խոսքերը վերագրել է իրեն ու ֆեյսբուքյան իր էջում կատարել հերթական գրառումները, դրանցից մեկով «սպառնացել», թե պատրաստ է ապացուցել, որ թլպատված չէ։

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։

Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը։

Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»,-հիստերիայի մեջ գրել է Փաշինյանը։

Այս գրառումից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ մեկ ժամ հետո կրկին գրառումէ կատարել.

«Ինչո՞ւ մինչև հիմա կարգալույծ չեն պոռնկության մեջ բացահայտված «Զարեհ քահանա» կոչվածը և Սամվել Խաչատրյան կոչվածը, որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլև Ձեր։ Ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին»։

168.am-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից փորձեց ճշտել, թե Նիկոլ Փաշինյանը իր գրառման մեջ «խոսնակ» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, Մայր Աթոռի խոսնակն այլ մարդ է, ինչո՞ւ է Տեր Զարեհի խոսքերը Փաշինյանը վերագրել իրեն, այն դեպքում, երբ իր անունը քահանան որևէ կերպ չի շեշտել և գրառման խոսքում առհասարակ թլպատվածության մասին խոսք չկա։

Սակայն, ինչպես միշտ, Նազելի Բաղդասարյանը մեր բոլոր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։

Տեր Զարեհ քահանան Աշուրյանն էլ 168.am-ի հետ զրույցում իր գրառումը հետևյալ կերպ մեկնաբանեց.

«Ես խաղաղության համար եմ աղոթում, իմ գրառման մեջ որևէ մեկի անունը չեմ հիշատակել, ուղղակի մարդիկ դա իրենց են վերագրել։ Մանավանդ այնտեղ թլպատության մասին խոսք չկար, որը կրկին վերագրել են իրենց, չեմ հասկանում՝ ինչո՞ւ։ Կրկնում եմ՝ այնտեղ անձի թլպատության մասին խոսք չկար։ Այսքանը կասեմ, ավելին չեմ ուզում մեկնաբանել, որովհետև դրա կարիքն ու ցանկությունը չունեմ»,-նշեց Տեր Զարեհը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ թիրախավորել է Հայ Առաքելական եկեղեցին և Վեհափառին՝ հայտարարելով, թե Կաթողիկոսը խախտել է «կուսակրոնության ուխտը», ուստի պետք է հեռանա։ Գրեթե ամեն օր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումների միջոցով մենախոսում է, թե՝ «եթե կաթողիկոսն ունի զավակ, պետք է խոստովանի»։

Նույն այս Նիկոլ Փաշինյանը 7 տարի առաջ ճիշտ այս օրերին՝2018 թվականի հունիսի 26-ին, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում էր, որ «Եկեղեցին և պետությունն անջատ են, և պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»։

Հետաքրքիր է հատկապես արձանագրել, թե ինչու է Փաշինյանը թիրախավորել Տեր Զարեհ քահանային: Բանն այն է, որ Տեր Զարեհ քահանան բացահայտ և հրապարակային ամենաանողոք պայքարողներից է աղանդավորների դեմ, որոնք Փաշինյանի շնորհիվ ողողել են Հայաստանը:

«Դուք առնետներ եք, որ էս ազգը ներսից քայքայել եք»,- Տեր Զարեհ քահանա Աշուրյանն ասում էր
Եհովայի վկաներին, այլ աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Տեսանյութեր

Լրահոս