Այս տարի՝ արդեն նոր մեքենա․ Թավշյա հեղափոխության հերթական իրական շահառու Դավիթ Խուդաթյանի ու նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ՀՀ հպարտ քաղաքացիներից ավելի հպարտների՝ իշխանության ու իշխանությանը սատելիտ շրջանակների տարբեր ներկայացուցիչների կյանքը փոխվեց։ Այս փոփոխություններին առնչվեց նաև այսօր արդեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոն զբաղեցնող Դավիթ Խուդաթյանը։

Ի դեպ, երիտասարդ ՔՊ-ականի մոտ փոփոխությունները նկատելի դարձան ոչ միայն ինչ-որ ՍՊԸ-ում կոմերցիոն մենեջերից, «Մոգո»-ի մասնաճյուղի մասնագետից՝ համայնքի ղեկավարի պաշտոնին հասնելով, այլև իր ու իր ընտանիքի կենսամակարդակի բարելավմամբ։

Այսպիսով, 2018 թվականի հոկտեմբերից Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար, իսկ 2024 թվականի նոյեմբերից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագիրը։

Արմավիր համայնքի նախկին ղեկավարը որևէ տարում չի հայտարարագրել Արմավիր համայնքում իրեն պատկանող անշարժ գույքի մասին, փոխարենը նշել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում 2019 թվականից ձեռք բերված և համատեղ սեփականությամբ տնօրինվող բնակարանի մասին։

Կարդացեք նաև

2024 թվականին Դավիթ Խուդաթյանը 8,5 միլիոն դրամով գնել է 2020 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենա։

Պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում աճել են․ տարեսկզբի 951.427 դրամը տարեվերջին կազմել է 2 միլիոն 790.000 դրամ, իսկ կանխիկ 4 միլիոն 300.000 դրամը տարեվերջին նվազել է 200.000 դրամով։

Դավիթ Խուդաթյանի հաշվետու տարվա՝ 16 միլիոն 700.001 դրամ եկամուտը ձևավորվել է Արմավիրի մարզպետի և Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմերից, ինչպես նաև՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացած աշխատավարձերից։

Հայտարարատուի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդի ընդհանուր ծավալը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 միլիոն 087.722 դրամ, որից 18 մլն 610.722-ի դեպքում հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։

Նախարարի կինը՝ Աշխեն Խաչատրյանը, իր հայտարարագրում նշել է Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող և համատեղ սեփականություն հանդիսացող նույն բնակարանի մասին, կանխիկ միջոցները տարվա ընթացքում ավելացել են 500 հազար դրամով՝ տարեսկզբի 800.000 դրամից տարեվերջին հասնելով 1 մլն 300.000 դրամի, իսկ հաշվետու տարվա 3 միլիոն 782.686 դրամ եկամուտներն էլ ձևավորվել են «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնից ստացած աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարումներից։

Տեսանյութեր

Լրահոս