Բաժիններ՝

Երեխայի քաշի ավելացման տեմպերն ազդում են նրա IQ-ի վրա

Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները:

Մասնագետներն ուսումնասիրել են Բելառուսի Հանրապետության 14.000 առողջ երեխաների: Պարզվել է, որ ինչքան ինտեսնսիվ է երեխան իր կյանքի առաջին ամսում քաշ հավաքում, այնքան նա խելացի կլինի հետագայում, գրում է ABC News պարբերականը:

Այսպիսով, այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ:

Այդ կախվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երեխայի զարգացման համար կյանքի առաջին ամիսներն ունեն վճռորոշ դեր:

Հետազոտության մասնակից՝ Ադելաիդայի համալսարանի բժիշկ Լիզա Սմիթերսը բացատրել է, որ պետք չէ երեխային ստիպել ուտել: Իսկ եթե փոքրիկի քաշն ավելանում է նորմայից շատ ավելի արագ, ապա պետք է դիմել բժշկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս