
Կարտոֆիլով ֆրանսիական աղցան

Բաղադրամասերը՝
- Կարտոֆիլ- 0,5 կգ (փոքր չափերի)
- Աղ, պղպեղ
- մաղադնաոս
- կանաչ սոխ
- սամիթ
- ռեհան
- սխտոր- 1 պճեղ
- մանանեխ- 1 թեյի գդալ
- սպիտակ գինի- 50 գր
- քացախ
- բուսայուղ
Պատրաստման եղանակը՝
Կարտոֆիլը խաշել և դնել սպիտակ գինու մեջ։ Կանաչիները հնարավորինս մանր կտրատել։
Սոուսի համար խառնել մանանեխը, քացախը, ճզմած սխտորը, աղը և բուսայուղը։
Կարտոֆիլը վրա լցնել կանաչիները, սոուսը, խառնել և մատուցել։