Թուրքիան և ԱՄՆ-ը մտադիր են առևտրի ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի

Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի առևտրային բանակցությունների երրորդ փուլը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ-ի առևտրի հարցերով ներկայացուցչի օգնական Բրայանթ Թրիքի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 100 մլրդ դոլարի հասցնելուն ուղղված քայլերը, երկու երկրների ընկերությունների անխափան մուտքը շուկաներ և ներդրումների խրախուսումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031