
Խաղաղությունը մանանա չէ, այն վաստակում են. Սուրեն Աբրահամյան
«Խաղաղությունն էլ մանանա չէ, որ վերևից մեզ պիտի տրվի․ խաղաղությունը վաստակում են։ Հիշե՛ք Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ և պարտադրված, և նա մի բան էլ էր ասում՝ գոնե մի անգամ մենք չհոգնենք մեր կռվից, պատերազմից։ Ցավոք սրտի, այդպես չեղավ»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։
Սուրեն Աբրահամյանը վստահեցրեց՝ հողին կպած մարդիկ առավել ռեալ են նայում խաղաղությանը, քան նրանք, որոնք իրենց հորջորջում են խաղաղություն բերողներ։
«Ֆիքսենք, որ մենք կանք, մենք սիրում ենք խաղաղությունը, բայց այդ խաղաղությունը նաև պիտի լինի արժանապատիվ, ոչ թե մուրալով։ Մենք ուժեղ ենք, ուղղակի չենք կարողանում մեր մեջ այդ ուժը տեսնել»։
168․am-ի հստակեցմանը, թե ե՞րբ օրվա խորհուրդը հակադրության մեջ չի լինի օրվա իշխանության հետ, Սուրեն Աբրահամյանն արձագանքեց․
«Դա շտկելու բան է, հավատացնում եմ․ այնպես չէ, որ այս ազգի արգանդը չորացել է, հերոսներ է բերելու, նոր Վազգեններ, նոր մարդիկ․ կան հիմա այդ մարդիկ, ուղղակի նրանց դրսևորվել է պետք։ Բացի դրանից՝ պետք է կարողանանք խելոք, հավասարակշռված քաղաքականություն վարել այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում»։
Մանրամասները՝ տեսանյութում