Ինչպե՞ս պետք է հեռանա Փաշինյանը. արտահերթ ընտրությո՞ւն, հրաժարակա՞ն, փողոցային ճնշո՞ւմ, թե՞ իմպիչմենտ. իմպիչմենտի գործընթացը  դրական է գնահատել հարցվածների 38 տոկոսը

«Ըստ Ձեզ՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հեռացման առավել արդյունավետ ճանապարհը». սա Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հերթական հարցախույզի հարցերից է։

Ի պատասխան՝ քաղաքացիների 36.4 տոկոսն ընտրել է «արտահերթ ընտրություններ» տարբերակը, 29.8 տոկոսը՝ «հրաժարական»-ը, 10.1 տոկոսը նշել է «փողոցային ճնշման մասին», 5 տոկոսը՝ «իմպիչմենտ»-ի, 16.9 տոկոսի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա:

Մեկ այլ հարցով էլ «Գելլափը» հետաքրքրվել է քաղաքական և հասարակական գործիչներ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի մեկնարկած իմպիչմենտի գործընթացի շուրջ քաղաքացիների տեսակետների մասին։

«Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝

Կարդացեք նաև

Լիովին դրական – 21.0 տոկոս

Ավելի շուտ դրական – 17.0 տոկոս

Ավելի շուտ բացասական – 14.2 տոկոս

Ընդհանրապես բացասական – 30.0 տոկոս

Դժվարանում եմ պատասխանել – 17.9 տոկոս

Նկատենք՝ հարցվածների 38 տոկոսի գնահատմամբ՝ իմպիչմենտի գործընթացը դրական է գնահատվել։

Տեսանյութեր

Լրահոս