«Ներողություն եմ խնդրել, մարդ եմ, չէ՞, գնացեք այստեղից, դուք վատ մարդ եք». Խաչատուր Սուքիասյան

Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեկ շփոթվել է, երբ ասել է, թե 2023 թվականի սեպտեմբերին արցախցիները 10 զոհ են տվել, մինչդեռ պետք է ասեր 210։

«Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ոչ մեկիդ ոչ մի բան չեմ պատասխանելու։ Շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել»,- նշեց իշխանական պատգամավորը և սկսեց մեղադրել լրագրողներին, որոնք փորձում էին նրան ճշտող հարցեր տալ։

Այնուհետև նա լրագրողներից մեկին հորդորեց հեռանալ, քանի որ նրան չի ցանկանում հարցազրույց տալ։

«Գնացեք այստեղից, չեմ ուզում հարցազրույց տամ, հեռացեք, դուք շատ վատ մարդ եք։ 100 անգամ ասում եմ, դուք ձերն եք ասում, մարդկային ասացի՝ շփոթվել եմ։

Կարդացեք նաև

Մարդ եմ, չէ՞, ուղեղիս մեջ այդ թիվն էր, այդ թիվն եմ ասել, ներողություն եմ խնդրել։ Մեքենայի մեջ եմ հիշել՝ ասեցի մի րոպե՝ 10 եմ ասե՞լ»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930