Այս համատեքստում անդրադարձանք նաև լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին առնչվող դրվագին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք նաև ՀՖՖ ղեկավար կազմի գործոնով էր պայմանավորված Ազգային հավաքականում չխաղալու ֆուտբոլիստի որոշումը ու արդյո՞ք նրա դեմ արշավի պատճառն այն էր, որ նա չուրացավ իր կարիերայում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ներդրումը։
Տպավորություն է, որ իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ անեն մարդկանց կյանքը դժոխքի վերածելու համար։ Քնում-զարթնում են, հարկերն ու տուրքերն են ավելացնում, տույժերն ու տուգանքներն են կրկնապատկում-եռապատկում, երբեմն նույնիսկ դրանով էլ չեն բավարարվում, տասնապատիկներով են բարձրացնում, նոր հարկեր ու տուրքեր են մտցնում։ Ամեն անգամ մի պատճառաբանություն են բերում՝ մարդկանց ճնշելու, ֆինանսական կտտանքների ենթարկելու համար։ Ստիպում են ավելի շատ վճարել, քան վճարում էին։