Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ այդմ վերանայվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը։
Այսօր խորհրդարանում ֆիզիկական անձանց համընդհանուր եկամուտների հայտարարագրման նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարեց, որ համակարգը կներդրվի 2023 թվականից, փուլային տարբերակով քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները։
Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։ Կառավարությունը ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: