Անցած շաբաթ Բաքուն կրկին պնդեց, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս՝ պահանջելով Երևանից «ճշգրիտ քարտեզներ»։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.62 դրամ:
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում ոչնչացնել սեփական հանցագործության հետքերը նույնիսկ պատմությունը խեղաթյուրելու և բացահայտ կեղծիքների գնալու պայմաններում
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով
Երևան քաղաքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Իրականությունը, սակայն, այն է, որ ԼՂ խնդիրը՝ որպես հակամարտություն, փակել է Նիկոլ Փաշինյանը՝ 2022թ-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում, քառակողմ հայտարարության շրջանակներում, ԼՂ-ն ճանաչեց ունիտար Ադրբեջանի մաս:
Գերմանիայի հյուսիսում գտնվող Համբուրգ նավահանգստային քաղաքում աշնանը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման սցենարով, ինչը կպահանջի արևմտյան դաշնակից ուժերի արագ տեղափոխում դեպի արևելք, հայտնում է dpa-ն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը X սոցիալական ցանցում խիստ քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին՝ պահանջելով, որ նա «իմանա իր տեղը»։
Թագավորական նավատորմը հայտնաբերել է մի քանի սարք, որոնք տեղադրված են եղել ծովի հատակին, իսկ մի քանիսը ափ են դուրս եկել, հաղորդում է թերթը։ Զինվորականները և հետախուզության ղեկավարները կարծում են, որ դրանք տեղադրվել են միջուկային հրթիռներ կրող բրիտանական չորս սուզանավերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար:
Հութիները Եմենի վերահսկողության համար պայքարում են միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ, որը վերահսկում է հարավային մասը և հիմնական աջակցությունը ստանում է ԱՄԷ-ից: Անպատասխան հարցն այն է, թե արդյոք այս կառավարությանը հավատարիմ ուժերը կկարողանա՞ն դիմակայել հութիներին, գրում է CNN կայքը։
Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրն այսօր ստուգումներ է անցկացրել Լիբանանի հետ սահմանին, հայտնում է Times of Israel-ը։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը CBS News-ին տված հարցազրույցում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը կսկսեն գործել «օրերի և շաբաթների» ընթացքում։
«Արցախցիները միանգամայն ճիշտ են, երբ պնդում են, որ կառավարությունը կրճատելով աջակցության ծրագրերը՝ միտումնավոր իրենց մղում է արտագաղթի:
Աշխարհի տարբեր կրոններում հավատացյալը դիմում է տիեզերական ամենազոր ուժին կամ ուժերին՝ փառաբանելով, գոհանալով, երկյուղելով և խնդրելով, որը մենք սովորաբար աղոթք ենք անվանում: Բայց այլ կրոնական համակարգերում դիմումի այս ձևը միակողմանի է կամ, կարելի է ասել, մենախոսություն է, քանի որ չունենալով Աստծո ուղղափառ պատկերացում՝ նրանք դիմում են ենթադրյալ մեկին, որն իր հատկանիշներով երբեմն շատ հեռու է Աստված լինելուց: Քրիստոնեության մեջ, […]
Վրաստանի Մցխեթա քաղաքում գտնվող Սվետիցխովելիի տաճարում, որտեղ մարտի 22-ին հորդառատ անձրևից հետո տանիքից ջուր էր լցվել, Մշակութային ժառանգության գործակալությունը հետազոտական և վերականգնողական աշխատանքների համար փայտամած է կառուցելու։
Գիտնականները պարզել են, որ շատ վերամշակված սնունդ ուտելը նպաստում է բորբոքմանն ու երիկամների քրոնիկ հիվանդությանը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Science Advances- ում:
Եթե ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը զուգահեռ, ռուսական շուկայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ազդեցությունն աստիճանաբար մեղմվի, Հայաստանի միջոցով իրականացվող վերաարտահանումներն ընդհանրապես կկորցնեն իրենց նշանակությունը։ Կկրճատվեն նաև ֆինանսական այն հոսքերը, որոնք ուղղված էին արտաքին առևտրի սպասարկմանը։ Սա կբերի այդ հատվածից թելադրված ազդեցությունների թուլացման՝ մեծացնելով ճնշումը՝ ինչպես ընդհանրապես տնտեսական աճի ու բյուջեի եկամուտների, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի ու արժութային շուկաների վրա։