
Վտանգավոր առաջարկություն․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախցիները միանգամայն ճիշտ են, երբ պնդում են, որ կառավարությունը կրճատելով աջակցության ծրագրերը՝ միտումնավոր իրենց մղում է արտագաղթի:
Արցախցիներին հնարավորինս արագ պետք է ինտեգրել Հայաստանի քաղաքական, հանրային կյանքին, բայց դրա ճանապարհն աջակցության ծրագրերի դադարեցումը չէ:
Մյուս կողմից, վտանգավոր է, երբ Փաշինյանի թիմի՝ արցախցիների դեմ տարվող կամպանիային ընդդիմադիր որոշ գործիչներ հակադրում են թեզեր, որոնք արկածախնդիր են իրենց էությամբ:
Դրանցից մեկը՝ Հայաստանում Արցախի նախագահի և ԱԺ ընտրություններ կազմակերպելն է:
Այս մարդիկ նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե նման նախաձեռնությունը ինչպիսի հաղթաթուղթ է դառնալու Ադրբեջանի համար:
Արցախահայությունը Հայաստանում պետք է ինքնակազմակերպվի, սակայն դա պետք է տեղի ունենա ոչ թե պետական կառույցների, այլ հասարակական կազմակերպության ձևաչափով»: