Բաժիններ՝

Եմենի հութիների դեմ ցամաքային գործողության նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում. CNN

Հութիները Եմենի վերահսկողության համար պայքարում են միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ, որը վերահսկում է հարավային մասը և հիմնական աջակցությունը ստանում է ԱՄԷ-ից: Անպատասխան հարցն այն է, թե արդյոք այս կառավարությանը հավատարիմ ուժերը կկարողանա՞ն դիմակայել հութիներին, գրում է CNN կայքը։

Վերլուծաբանները չեն ակնկալում, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր կուղարկի, բացի մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանումներից՝ օդային հարվածներին աջակցելու նպատակով։

«Միջազգային ճգնաժամային խմբի» Եմենի հարցով բարձրաստիճան վերլուծաբան Ահմեդ Նայթսի կարծիքով, ԱՄՆ-ն կարող է Եմենի ուժերին տրամադրել «որոշ նյութատեխնիկական միջոցներ, որոշ քանակությամբ կարևոր զինամթերք»:

Նա հավելել է, որ ԱՄԷ-ն «լուռ աջակցություն» կտրամադրի, քանի որ երկար ժամանակ աջակցել է Ադենում գտնվող կառավարությանը:

Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն այնքան էլ հստակ չէ։

Ըստ վերլուծաբանի, Էր Ռիադը վախենում է իր ենթակառուցվածքների դեմ անօդաչուներով և հեռահար հրթիռներով հութիների պատասխան գործողություններից։

Սակայն վերջին ամիսներին ԱՄՆ-ն արագացրել է հակահրթիռային պաշտպանության մատակարարումը Սաուդյան Արաբիային։

«Միացյալ Նահանգները պետք է ասի Էր Ռիադին. «Մենք ձեզ կպաշտպանենք այնպես, ինչպես 2024 թվականին պաշտպանեցինք Իսրայելին Իրանի երկփուլ հարձակումից», – ասել է Նայթսը:

Տարածաշրջանային դիվանագիտական ​​աղբյուրները հայտնում են, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ցամաքային գործողության համար, որը կսկսվի հարավից և արևելքից, ինչպես նաև ափի երկայնքով:

Համակարգված հարձակումը կարող է ներառել նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությունը՝ Հոդեյդա նավահանգիստը վերադարձնելու համար:

«Արդյո՞ք նման գործողությունն իրագործելի է, մնում է անհասկանալի, քանի որ անցած տասնամյակը ոչ միանշանակ արդյունքներ է ցույց տվել․ հաջողություններ որոշ ոլորտներում և ձախողումներ այլ ոլորտներում», – CNN-ին է ասել վերլուծաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս