
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում

Երևան քաղաքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի ցերեկը, 7-11-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։