
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը ստուգումներ է իրականացրել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրն այսօր ստուգումներ է անցկացրել Լիբանանի հետ սահմանին, հայտնում է Times of Israel-ը։
«Մենք շարունակում ենք պաշտպանությունն ամրացնելու մեր արշավը՝ միաժամանակ նախաձեռնություն և հարձակողական գործողություններ դրսևորելով», – հայտարարել է Զամիրը:
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկացմամբ, Զամիրը հանդիպել է Հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Օրի Գորդինի, 91-րդ տարածաշրջանային «Գալիլեա» դիվիզիայի հրամանատարի, բրիգադի գեներալ Յուվալ Գեզի և այլ հրամանատարների հետ։
Ըստ բանակի հայտարարության, գնահատման ընթացքում Զամիրը «հատուկ ընդգծել է իր ցուցումներն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության բանակը թույլ չի տա քաղաքացիական անձանց ոտքով հատել միջազգային սահմանը, այլ միայն Իսրայելի տարածքում և այն վայրերում, որտեղ նախկինում արշավներ են եղել՝ անվտանգության իրավիճակին համապատասխան»:
Հիշեցնենք, որ Իսրայելը կարճատև զինադադարից հետո վերսկսել է ռազմական գործողությունները Լիբանանում՝ դա բացատրելով «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։