Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրել է միջուկային սուզանավերը լրտեսելու համար սարքեր տեղադրելու մեջ

Բրիտանացի զինվորականները երկիրը շրջապատող ջրերում հայտնաբերել են ռուսաստանյան սենսորներ, որոնք, նրանց կարծիքով, փորձում էին լրտեսել իրենց ատոմային սուզանավերը, գրում է The Sunday Times-ը։

Թագավորական նավատորմը հայտնաբերել է մի քանի սարք, որոնք տեղադրված են եղել ծովի հատակին, իսկ մի քանիսը ափ են դուրս եկել, հաղորդում է թերթը։ Զինվորականները և հետախուզության ղեկավարները կարծում են, որ դրանք տեղադրվել են միջուկային հրթիռներ կրող բրիտանական չորս սուզանավերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար:

«Կասկած չկա, որ Ատլանտյան օվկիանոսում պատերազմ է մոլեգնում: Սա կատվի և մկան խաղ է, որը շարունակվում է սառը պատերազմի ավարտից ի վեր և այժմ կրկին թեժանում է», – թերթին է ասել բրիտանացի բարձրաստիճան զինվորականը:

Թերթի եռամսյա հետաքննության մեջ ասվում է, որ պարբերականը ռուսաստանյան անօդաչու սարքավորումներ է հայտնաբերել, որոնք «թաքնված են եղել խորջրյա հաղորդակցության մալուխների մոտ»:

Կառավարությունը ևս հայտարարել է, որ իր տրամադրության տակ «արժանահավատ հետախուզական տվյալներ» ունի, որ ռուսաստանցի օլիգարխներին պատկանող սուպերզբոսանավերը կարող էին օգտագործվել ստորջրյա հետախուզության համար, ասվում է զեկույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս