ՀՀԿ-ն այսօր մարտունակ գաղափարական կորիզով ուժ է, որտեղ կա համախմբվածություն և մշտապես ինքնակատարելագործվելու նպատակասլացություն․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀԿ-ի հիմնադրումը համընկավ ազգային զարթոնքի և ազգային ազատագրման պայքարի հետ և պատահական չէ, որ տարբեր հանգրվաններում ՀՀԿ առանցքային դեմքերը ասոցացվում էին պետականության, բանակի և պայքարի հետ:

Այս 3-4 տասնամյակներում շատ բան է գրվել/ասվել ՀՀԿ-ի մասին` լավով-վատով, ինչպես ասում են` շատ ջրեր են հոսել:

Այսօր էլ ՀՀԿ-ն իր դերակատարությամբ և կշիռով առաջին շարքերում է և բնական է, որ նրա նկատմամբ քննադատությունն ու անհամաձայնության դրսևորումները շատ են:

ՀՀԿ-ի դեմ արշավների հիմքում տարբեր փուլերում, տարբեր գործոններ են դրվել` գաղափարականից մինչև ներքաղաքական բարդ հարաբերություններ:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանություն եղած ժամանակահատվածում, եղել են սխալներ, որոնք օբյեկտիվ ու սուբյեկտիվ առումով չեն «մարսվել» և ՀՀԿ-ի դեմ մշտական մեղադրանքների առիթ են եղել:

Անկախ շատ հանգամանքներից, որը դժվար է վերլուծել ու ամփոփել մեկ գրառմամբ, ՀՀԿ-ն այսօր մարտունակ գաղափարական կորիզով ուժ է, որտեղ կա հստակ սերունդների համերաշխություն, համախմբվածություն և մշտապես ինքնակատարելագործվելու նպատակասլացություն:

Այսօր ՀՀԿ-ի հիմնադրամ 35-ամյակն է»:

Տեսանյութեր

Լրահոս