Բաժիններ՝

Գերմանիան 2025 թվականին 7 միլիարդ եվրո կհատկացնի Կիևին ռազմական օգնության համար. Շոլց

Գերմանիայի Հիմնական օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են պարտքի արգելակի (կանոն, որն արգելում է ավելի շատ գումար ծախսել բյուջեից, քան այնտեղ ստացվում է) թուլացմանը, թույլ կտա ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին։

«Երբ որոշումներն ընդունվեն, մենք ընթացք կտանք Ուկրաինային տրամադրվող մեր ռազմական օգնության հետագա ավելացմանը: Այդ ամենը միասին կկազմի 7 միլիարդ եվրո, 4 միլիարդն արդեն նախատեսված է, կավելացվի ևս 3 միլիարդը», – Շոլցի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ դրանով Գերմանիան կշարունակի Եվրոպայի մյուս երկրներից ավելի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

Սպասվում է, որ մարտի 21-ին  Բունդեսթագի բյուջեի հանձնաժողովը կհաստատի 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը Կիևին: Եվս 4 միլիարդ եվրո ներառված է 2025 թվականի բյուջեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31